Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


26.12.2019 11:25

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Դեկտեմբերի 25-ին, ժամը 07.30-ին, Երևանի Չարենցի փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել մի քաղաքացու (տվյալները պարզվում են), որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 25-ին, ժամը 11.00-ին, Երևանի Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. մեքենաներից մեկի 21-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 25-ին, ժամը 13.40-ին, Երևանի Շիրազի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 78-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 25-ին, ժամը 01.30-ին, Երևանի Թամանցիների փողոցի և Մասիսի 3-րդ նրբանցքի խաչմերուկում իրար են բախվել «Ռենջ Ռովեր» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 25-ին, ժամը 02.15-ին, Երևանի Սասունցի Դավթի փողոցում «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 44-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 25-ին, ժամը 18.50-ին, ոստիկանության Աշտարակի բաժնի ՊՊԾ դասակի ոստիկանը զեկուցագիր է ներկայացրել, որ նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Վ. Պետրոսյան փողոցի և Ն. Աշտարակեցու անվան հրապարակի հատման մասում «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 32-ամյա քաղաքացու, որը հրաժարվել է բուժօգնությունից:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 25-ին, ժամը 23.00-ին, ՃՈ հետաքննիչից ահազանգ է ստացվել, որ նույն օրը, ժամը 21.50-ի սահմաններում, Սևան քաղաքի Նաիրյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-21099» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21099»-ի 28-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 25-ին, ժամը 08.00-ի սահմաններում, Վանաձորի Հալաբյան փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի ծառին. 28-ամյա վարորդը և 21-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 25-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Լոռու մարզի Գուգարք գյուղում «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 42-ամյա վարորդը եւ 34-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 25-ին, ժամը 15.10-ի սահմաններում, Տաշիր քաղաքի Երևանյան փողոցում իրար են բախվել «Նիսան» մակնիշի և «JIN BEI SY5038XJHL-MISIBH» շտապօգնության ավտոմեքենաներ. շտապօգնության մեքենայի 56-ամյա ուղևոր բժշկուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 25-ին, ժամը 10.20-ի սահմաններում, Կոտայքի մարզի Ակունք գյուղում իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա և «Բոգդան» միկրոավտոբուս. միկրոավտոբուսի 69-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 25-ին, ժամը 19.35-ի սահմաններում, Կոտայքի մարզի Զովունի գյուղում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 45-ամյա քաղաքացու, որը հրաժարվել է բուժօգնություն ստանալուց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 25-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Կապան քաղաքի Գ. Արզումանյան փողոցում 67-ամյա քաղաքացին փողոցը վազելով անցնելիս կորցրել է հավասարակշռությունը, ձեռքով դիպչելով «Նիսան Իքստրայլ» մակնիշի ավտոմեքենային`ընկել է. վարորդը քաղաքացուն իր մեքենայով տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 25-ին, ժամը 16.20-ին, Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 30-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 25-ին, ժամը 04.30-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 84-րդ կմ-ին «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ ընկել ձորը. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 25-ին, ժամը 17.45-ի սահմաններում, Դիլիջանի Թբիլիսյան խճուղում իրար են բախվել «ՈՒԱԶ» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի 33-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։