Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


17.01.2020 10:31

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

ԼՐԱՑՎԱԾ 31․01․20

Հունվարի 16-ին, ժամը 07.55-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում «ԲԻԴ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 52-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 16-ին, ժամը 12.10-ին, Երևանի Հովհաննիսյան փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Հոնդայի» մակնիշի ավտոմեքենաներ. «Հոնդայի» 66-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 16-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Զվարթնոց բնակավայրում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 85-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 16-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Ծովակ-Լճավան ճանապարհին՝ Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի գերեզմանատան մոտ իրար են բախվել երկու «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ. մեքենաներից մեկի 35-ամյա վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 16-ին, ժամը 11.15-ի սահմաններում, Սպիտակ-Գյումրի ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-3110» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 12-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 16-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 40-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակի հենասյանը. 60-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 16-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Հայ-Ֆիդայինների փողոցում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել. 19-ամյա վարորդը և երկու ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 16-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Զորավան-Արագյուղ ճանապարհի 5-րդ կմ-ին «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 16-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Շիրակի մարզի Ախուրյան գյուղի գերեզմանատուն տանող ճանապարհին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի դիմացի աջ դուռը պատահաբար բացվելու հետևանքով 46-ամյա ուղևորուհին ընկել է ավտոմեքենայից և մարմնական վնասվածքով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 16-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Շենաթաղ-Սիսիան ճանապարհի 28-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան խփել է քարե արգելապատնեշին. 68-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվադնանոց։
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 16-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Մայիսյան կամուրջ-Նոյեմբերյան ճանապարհի 12-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 30-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 16-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Դիլիջան քաղաքի Հաղարծին բնակավայրում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 12-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։