Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


14.01.2020 12:47

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Հունվարի 12-ին, ժամը 23.20-ին, Երևանի Պարոնյան փողոցում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Տոյոտա» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաների. «ՎԱԶ-2121-ի» 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 13-ին, ժամը 12.50-ին, 33-ամյա քաղաքացին բուժօգնության է դիմել հիվանդանոց և հայտնել, որ հունվարի 12-ին, ժամը 20.00-ին, Երևանի Շինարարների փողոցում վրաերթի է ենթարկվել անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 13-ին, ժամը 14.55-ին, Երևանի Ա. Խաչատրյան և Վաղարշյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆորդ» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշիի» 19-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 13-ին, ժամը 12.40-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 65-րդ կմ-ին «Հունդաի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել բետոնե արգելապատնեշին. 35-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 14-ին, ժամը 00.40-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջինի և Նալբանդյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշիի» 44-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 13-ին, ժամը 09.20-ի սահմաններում, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 18,3 կմ-ին իրար են բախվել «Միցուբիշի» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագենի» 67-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 13-ին, ժամը 03.20-ի սահմաններում, Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի և Գարեգին Նժդեհի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107-ի» 36-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 13-ին, ժամը 09.40-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 42-րդ կմ-ին «Կիա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ծառերին. 42-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 13-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Գ. Նժդեհի փողոցում իրար են բախվել «Մերսեդես», «Օպել» և «ՎԱԶ-21071» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21071-ի» 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 14-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Գյումրի-Արմավիր ճանապարհի 6-րդ կմ-ին` Շիրակի մարզի Գետք գյուղում, իրար են բախվել «Ֆորդ» ավտոքարշակ և «ՎԱԶ-2104» մակնիշի ավտոմեքենա. «Ֆորդի» 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 13-ին, ժամը 12.20-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 70-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը. 30-ամյա վարորդը և 29-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 13-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Նոյեմբերյան քաղաքի Երևանյան փողոցում անհայտ անձը անհայտ մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 8-ամյա երեխայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 22.10-ին, քաղաքացուն վրաերթի է ենթարկել 32-ամյա վարորդը՝ իր «Լեքսուս-GX 460» մակնիշի ավտոմեքենայով: «Լեքսուս-GX 460-ի» վարորդը կամավոր ներկայացել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժին։
Կատարվում է քննություն։