Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


01.02.2020 11:15

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Հունվարի 31-ին, ժամը 15.00-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 10-ամյա տղա, որի ծնողը հայտնել է, որ վնասվածքները ստացել է հունվարի 30-ին, ժամը 16.00-ին, Երևանի Վարդանանց, Ալ. Մանուկյան և Եր. Քոչարի փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 31-ին, ժամը 08.30-ին, Երևանի Ավանեսովի փողոցում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան ինքնաբերաբար առաջ շարժվելով՝ վրաերթի է ենթարկել 63-ամյա վարորդին, ապա բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի:
«Մերսեդեսի» 63-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 30-ին, ժամը 22.40-ին, Երևանի Անդրանիկի և Բաբաջանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Կիա» մակնիշի ավտոմեքենաներ. «Կիայի» 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 31-ին, ժամը 22.00-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով 27-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 31-ին, ժամը 12.15-ին, Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ-3 ճանապարհի 72-րդ կմ-ին իրար են բախվել «Դաֆ» և «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21010-ի» 56-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 31-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 84-րդ կմ-ին «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 32-ամյա վարորդը և 29-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 29-ին, ժամը 04.00-ին, ժամը 02.50-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 22-ամյա քաղաքացի և հայտնել է, որ վնասվածքները ստացել է ընկնելու հետևանքով:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 01.00-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի երկաթուղային կամրջի հատվածում դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել. 22-ամյա քաղաքացին մեքենայի ուղևորն էր:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 31-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Վանաձորի Նարեկացու փողոցում իրար են բախվել երկու «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ. մեքենաներից մեկի երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 31-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Հանրապետության հրապարակում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 38-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 31-ին, ժամը 09.10-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում «Ֆոլքսվագեն Պասատ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 30-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 31-ին, ժամը 13.25-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը տանը բուժօգնություն է ցուցաբերել 41-ամյա քաղաքացու, որը վթարի էր ենթարկվել:
Պարզվել է, որ հունվարի 30-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված «Աուդի» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաների. 41-ամյա քաղաքացին «Ֆոլքսվագենի» վարորդն է:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 31-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 86-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել բետոնե արգելապատնեշին և շրջվել, 35-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։