Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


22.01.2020 17:38

Երիտասարդի ներքնազգեստի միջից թմրամիջոցներ են հայտնաբերվել․ ոստիկանության բացահայտումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երիտասարդի ներքնազգեստի միջից թմրամիջոցներ են հայտնաբերվել․ ոստիկանության բացահայտումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հունվարի 18-ի լուսադեմին ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի ոստիկանները մայրաքաղաքի Սայաթ-Նովայի պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկից Կենտրոնական բաժին բերման ենթարկեցին Երևանի բնակիչ, 25-ամյա մի երիտասարդի։ Կասկածանքը՝ թմրանյութ պահել ու օգտագործել, ինչպես և սառը զենք պահել ու կրելն էր։ Երիտասարդը ենթարկվեց անձնական խուզարկության։ Բացի ծալովի դանակից հայտնաբերվեց ներքնազգեստի մեջ թաքցված բյուրեղանման զանգվածների 105 փաթեթ՝ փայլաթիթեղով փաթեթավորված։ Հայտնաբերվեցին նաև դեղնականաչավուն զանգվածներ, կաթուցիչ և այլն։ Բերման ենթարկվածի հայտնածով՝ բյուրեղանման զանգվածները մեթամֆետամին, իսկ դեղնականաչավունը՝ սփայս են։ Հարուցվեց քրեական գործ, նշանակվեցին փորձաքննություններ։ Հարուցված քրեական գործի շրջանակներում, դատարանի որոշմամբ, հունվարի 20-ին խուզարկվեց երիտասարդի մեքենան։ Արդյունքում հայտնաբերվեցին մեթամֆետամինի և սփայսի նմանվող տարբեր քաշերով զանգվածներ, որոնք ևս ուղարկվել են փորձաքննության։ Երիտասարդին մեղադրանք է առաջադրվել։ Նա կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։