ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
06.01.2019 10:29
Կոչ ենք անում վարորդներին խստագույնս պահպանել երթևեկության կանոնները
Ճանապարհային ոստիկանության կազմակերպած և իրականացրած ուժեղացված ծառայության արդյունքում տոնական օրերին արձանագրված ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով այս տարի ունենք 6-ով պակաս մահվան ելքով պատահար. մինչ հունվարի 5-ի ժամը 15.00-ի դրությամբ ՃՏՊ-ների հետևանքով զոհվել է 5 մարդ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում զոհվել էր 11 մարդ' 6-ով ավելի։ Ի դեպ, 2018 թվականին Հայաստան ներկրված տրանսպորտային միջոցների թիվը գերազանցում է 70.000-ը։ Նույնիսկ այս հանգամանքը հաշվի առնելով ճանապարհային ոստիկանությունը կարողացավ կատարել արդյունավետ ու տեսանելի աշխատանք։ Եւս մեկ անգամ կոչ ենք անում վարորդներին խստագույնս պահպանել երթևեկության կանոնները։