ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
07.11.2018 13:23
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՀՀ Ազգային ժողովի 2018թ. դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների» Ժամանակացույցի 12-րդ կետի համաձայն՝ կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները գրանցման համար փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու են մինչև 14.11.2018թ. ժամը 18.00-ն։
Գրանցման համար պահանջվող՝ վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանք տրամադրելու գործընթացը պատշաճ կերպով ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ բոլոր անձնագրային ծառայությունները սույն թվականի նոյեմբերի 10-ին և 11-ին՝ շաբաթ և կիրակի` ոչ աշխատանքային օրերին աշխատելու են հերթափոխով` ժ. 10.00-17.00-ն։