Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


28.12.2019 19:53

Պարզաբանում ճանապարհային ոստիկանի և վարորդի միջև Գյումրիում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Պարզաբանում ճանապարհային ոստիկանի և վարորդի միջև Գյումրիում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Դեկտեմբերի 27-ին «ֆեյսբուքյան» օգտատերերից մեկն իր էջում հարապարակում էր արել, ըստ որի՝ Գյումրիում ճանապարհային ոստիկանի և խախտում կատարած վարորդի միջև վեճ է տեղի ունեցել։ Այդ ընթացքում վարորդի ինքնազգացողությունը վատացել է, իսկ ճանապարհային ոստիկանը «շտապօգնություն» չի ահազանգել։ Եվ իբր, վարորդին մեղադրել է, թե խախտումն արձանագրելուց խուսափելու համար ձևացնում է, որ ինքնազգացողությունը վատ է։ Հրապարակման համաձայն՝ տղամարդուն հիվանդանոց է հասցրել օգնության հասած որդին։ Բուժհաստատությունում տղամարդը մահացել է։ Օգտատիրոջ հրապարակումը տեղադրվել էր նաև էլեկտրոնային լրատվական միջոցներից մեկում։
Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Գյումրու Խրիմյան Հայրիկի փողոցում 63-ամյա տղամարդը տաքսի ավտոմեքենան վարել է հանդիպակաց երթևեկելի մասով։ Տեղում ծառայություն իրականացրած ճանապարհային ոստիկանները կանգնեցրել են տրանսպորտային միջոցը։ Վարորդը փորձել է թույլ չտալ, որ նրանք վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմեն։
Արձանագրությունը կազմվել է, սակայն վարորդը հրաժարվել է ստորագրել արձանագրության տակ ու նստել է իր մեքենան։ Այդ ընթացքում վարորդը չի բողոքել ինքնազգացողության վատացումից։ Այնուհետև ճանապարհային ոստիկաններին է մոտեցել ուղևորը և հայտնել, որ վարորդի ինքնազգացողությունը վատացել է։ Կատարված ուսումնասիրությամբ հիմնավորվել է, որ ճանապարհային ոստիկանն անմիջապես ռադիոկապով և անձնական հեռախոսով զանգահարել է «շտապօգնություն»։
Ընդ որում, «շտապօգնության» կայանում արձանագրվել է ճանապարհային ոստիկանից ստացված երկու, իսկ ճանապարհային ոստիկանության հերթապահ մասից ստացված երեք զանգ։ Տղամարդը հիվանդանոց է տեղափոխվել հենց ճանապարհային ոստիկանի զանգով ժամանած «շտապօգնության» մեքենայով։