Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


24.12.2019 11:16

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Դեկտեմբերի 23-ին, ժամը 20.30-ին, Երևանի Նալբանդյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 15-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 21-ին, ժամը 23.30-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել 29-ամյա քաղաքացի և հայտնել, որ վնասվածքները ստացել է ընկնելու հետևանքով:
Պարզվել է, որ դեկտեմբերի 21-ին, ժամը 21.00-ին, Երևանի Թամանցիների փողոցում «Սմարթ Ֆորֆոր» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հիշյալ քաղաքացուն։
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 23-ին, ժամը 15.10-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայում իրար են բախվել «Նիսան», «Ինֆինիտի» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Ինֆինիտի»-ի 28-ամյա վարորդին և 24-ամյա ուղևորուհուն տեղում բուժօգնություն է ցուցաբերել շտապօգնության խումբը:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 23-ին, ժամը 11.00-ին, Երևանի Գրիբոյեդովի փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 80-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 23-ին, ժամը 17.00-ին, 21-ամյա քաղաքացին բուժօգնության է դիմել հիվանդանոց և հայտնել, որ վնասվածքները ստացել է դեկտեմբերի 20-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում իր վարած «ՎԱԶ-21144» և «Մերսեդես», «Կիա» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաների բախման հետևանքով:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 23-ին, ժամը 16.40-ի սահմաններում, Մեղրի-Երևան 84-րդ կմ-ին ճանապարհի «TDI 25-48» մոտոցիկլը բախվել է ճամփեզրի բետոնյա արգելապատնեշներին. 29-ամյա մոտոցիկլիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 23-ին, ժամը 05.40-ի սահմաններում, Երևան-Երասխ մայրուղու Այնթապ գյուղի հատվածում իրար են բախվել «Նիսան Պրիմերա» և «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 23-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Մասիս քաղաքի Հանրապետության և 9-րդ փողոցների խաչմերուկում իրար են բախվել երկու «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ. ուղևորուհիներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 23-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 6,5-րդ կմ-ին «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան խոչընդոտել է իրեն վազանց կատարող «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ բախվել է «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի և շրջվել. «ՎԱԶ-21099»-ի 44-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 23-ին, ժամը 04.30-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցում «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել ծառին և խանութի պատին. 51-ամյա վարորդը և 44-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

***
Դեկտեմբերի 23-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Ստեփանավան-Լոռի Բերդ ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «ՎԱԶ-217030» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-217030»-ի 66-ամյա վարորդը և 16-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 23-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 20-րդ կմ-ին «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 17-ամյա քաղաքացու, որը տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 23-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Իսահակյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 71-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 23-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 126-րդ կմ-ին իրար են բախվել«ՎԱԶ-21102» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21102»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 23-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի-Զառիթափ ճանապարհի 6-րդ կմ-ին «ԲՄՎ 318» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը. 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 23-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Տավուշի մարզի Մ-16 ճանապարհի 43-րդ կմ-ին «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի. «ՈՒԱԶ»-ի 29-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։