ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
14.01.2019 11:04
Երևան-Մեղրի ճանապարհին «ՎԱԶ-21053»-ը բախվել է բեռնատարի. 1 զոհ, 2 վիրավոր
Հունվարի 13-ին, ժամը 21.40-ին, «ՎԱԶ-21053» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 374-րդ կմ-ին դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Վոլվո FH» բեռնատար ավտոմեքենայի. «ՎԱԶ-21053»-ի 26-ամյա վարորդ Խորեն Գևորգյանը տեղում մահացել է, իսկ երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։