ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
02.11.2013 12:21
Սպանություն Աշտարակում
Նոյեմբերի 2-ին, ժամը 01.30-ին, «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի հետին պատի ֆիտագարալ գծով 4-րդ և 5-րդ ողերի մակարդակով ծակած-կտրած թափանցող վերքով» բուժօգնության է տեղափոխվել 1977 թ. ծնված Արթուր Պապյանը, իսկ ժամը 01.50-ին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի միջին ատրակային գծով 4-րդ և 5-րդ միջին կողերի ծակած վերք, սրտի վնասվածք հարցականով» ախտորոշմամբ տեղափոխվել է 1981 թ. ծնված Էդգար Գալստյանի դիակը:
Գիշերը «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «Աշտարակ» բժշկական կենտրոնից իրենց մոտ տեղափոխված Արթուր Պապյանը, ստացած վնասվածքներից, մահացել է:
Ոստիկանության Արագածոտնի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի և 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն: