Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


25.12.2019 19:51

Ուսումնական ֆիլմի շնորհանդես ոստիկանության կրթահամալիրում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ուսումնական ֆիլմի շնորհանդես ոստիկանության կրթահամալիրում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Դեկտեմբերի 25-ին ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ «Հավաքների ազատության օրենսդրական կարգավորումը Հայաստանի Հանրապետությունում» խորագրով ուսումնական ֆիլմի շնորհանդեսը: Մինչ դիտումը ֆիլմի մտահղացմանն ու աշխատանքներին անդրադարձավ ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ Միսակ Մարկոսյանը: Ուսումնական ֆիլմի ստեղծման նախաձեռնությունը, աշխատանքների կազմակերպումն ու ղեկավարումն իրականացրել էր ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Տիգրան Եսայանը, աշխատանքներին մասնակցել էին կրթահամալիրի պետի տեղակալներ Միսակ Մարկոսյանը, Ռուսլան Մարանդյանն ու փորձառու այլ դասախոսներ` սերտորեն համագործակցելով «Ամաս Մեդիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ: Ֆիլմի ստեղծման առթիվ ներկաներին շնորհավորեց ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Տիգրան Եսայանը: Նա ընդգծեց, թե ոստիկանության ծառայողների համար որքան կարևոր է հավաքների ազատության օրենսդրական կարգավորման և հավաքների ընթացքում ոստիկանության լիազորությունների իրացման առանձնահատկությունների իմացությունը` հույս հայտնելով որ նման ուսուցողական ֆիլմերի ստեղծումը շարունակական բնույթ կկրի: Իրավական պետության հիմնարար արժեքներից մեկը խաղաղ հավաքների ազատության ճանաչումն ու պաշտպանությունն է: ՀՀ Սահմանադրության 44-րդ հոդվածը ամրագրում է. «Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներին ազատորեն մասնակցելու և դրանք կազմակերպելու իրավունք»: Բայց արդյո՞ք բոլորս գիտենք հավաքների ժամանակ մեր իրավունքներն ու պարտականությունները: Ի՞նչ չի կարելի հավաքի մասնակիցներին: Ի՞նչպես պետք է գործեն ոստիկանները ծառայողական պարտականությունները կատարելիս: Ֆիլմում խոսվում է հավաքների ազատության վերաբերյալ օրենսդրության, ոստիկանության կողմից հասարակական կարգի և հասարակական անվտանգության ապահովման նպատակով իրականացվող աշխատանքների, իրավախախտումը հայտնաբերելիս ոստիկանության գործողությունների իրավաչափության ու համաչափության, ինչպես և փաստաթղթավորման առանձնահատկությունների մասին: Ընդգծված է այն միտքը, որ հավաքների ազատությունը առանցքային նշանակություն ունի անձի իրավական կարգավիճակի համատեքստում, և որ խիստ էական է հավաքների ազատության դերակատարությունը ժողովրդավարական պետության, քաղաքացիական հասարակության կայացման ու զարգացման գործընթացներում: Կինոդիտման ավարտին ոստիկանության կրթահամալիրի պետ Մուշեղ Բաբայանը, շնորահավորելով աշխատանքային խմբի անդամներին, շնորհակալագիր հանձնեց «Ամաս Մեդիա» ընկերության տնօրեն Արմեն Միրզոյանին` համագործակցության համար: Նշենք, որ ֆիլմի 70 օրինակ ուղարկվել է ոստիկանության շուրջ 40 ստորաբաժանումների և այլ իրավապահ մարամինների: