Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


13.12.2019 19:02

Ոստիկանությունը հորդորում է պահպանել համակեցության և անվտանգության կանոնները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանությունը հորդորում է պահպանել համակեցության և անվտանգության կանոնները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մոտենում են տոնական օրերը։ Զուգահեռ ավելի ու ավելի շատ են լսելի դառնում փողոցներում տարբեր տեսակի ճայթիչ-պայթիչների ու հրավառությունների ձայները։ Այս առնչությամբ ներկայացնենք որոշ նկատառումներ։ Նախ՝ տարբեր տեսակի հրագործական առարկաները վտանգավոր են առողջության ու կյանքի համար։ Դեպքեր են եղել, որ դրանց սխալ օգտագործման արդյունքում այրվածքներ ու վնասվածքներ են ստացել ինչպես չափահասներ, այնպես էլ անչափահասներ։ Սխալ իրականացված հրավառության արդյունքում տուժել են նաև շենքի բնակիչներ, վնասվել են մեքենաներ և այլն։ Հրավառություն կազմակերպելիս նախևառաջ պետք է պահպանել անվտանգության կանոնները, թույլ չտալ անչափահասներին իրականացնել հրավառություն։ Հարկ է նշել, որ հասարակական կարգի դեմ ուղղված իրավախախտումներից մեկը լռությունը խախտելն է։ Այն որպես զանցանք ներառված է վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում։ Օրենսգրքի 180-րդ հոդվածով արգելվում է խախտել լռությունը գիշերային ժամանակ՝ ժամը 23-ից 7-ը։ Բացառություն է սահմանված միայն Ամանորի գիշերվա համար։ Ոստիկանությունը ակնկալում է քաղաքացիների աջակցությունն ու օժանդակությունն այս հարցում։ Եթե ականատես եք լինում նման անօրինական արարքների, խնդրում ենք անմիջապես զանգահարել ոստիկանություն։ Բոլոր օրինախախտները կհայտնաբերվեն և կենթարկվեն պատասխանատվության։