ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
03.05.2014 14:05
Ոստիկաններն արագ բացահայտեցին Արաբկիրում կատարված սպանությունը
Մայիսի 1-ին, ժամը 19.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 1988 թ. ծնված Ալբերտ Բժշկյանի դիակը:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը18.30-ին, Կոմիտասի պողոտայի թիվ 33 շենքի բակում գտնվող տաղավարում անհայտ անձը սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել Ա. Բժշկյանի կրծքավանդակին:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողների իրականացրած միջոցառումներով պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 1991 թ. ծնված Ավետիք Մ.-ն, որը մայիսի 3-ին, ժամը 00.30-ին, ներկայացել է ոստիկանություն և ներկայացել հանցագործության գործիք դանակը:
Ա. Մնացականյանը կալանավորված է:
Քննությունը վարում է ոստիկանության Արաբկիրի քննչական բաժինը: