Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


11.12.2019 20:17

Կնոջից 1 միլիոն 700 հազար դրամ շորթելու պահին տղամարդը բերման է ենթարկվել․ ոստիկանության բացահայտումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կնոջից 1 միլիոն 700 հազար դրամ շորթելու պահին տղամարդը բերման է ենթարկվել․ ոստիկանության բացահայտումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Դեկտեմբերի 4-ին մի կին ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում էր տվել, որ սոցցանցերից մեկով ծանոթացել է Հրազդանի բնակիչ մի տղամարդու հետ, որի հետ հետագայում ինտիմ կապի մեջ են գտնվել։ Այնուհետև տղամարդը կնոջ մասին արատավորող տեղեկություններ չհրապարակելու, ինչպես և կնոջ երեխաների նկատմամաբ բռնություն գործադրելու սպառնալիքով, նրանից պահանջել ու ստացել է ընդհանուր 3․000․000 դրամի ոսկյա զարդեր և 9 միլիոն 660 հազար դրամից ավելի գումար։ Նույն սպառնալիքով օրերս պահանջել է նաև 1․700․000 դրամ։ Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Կոտայքի մարզային վարչության, Չարենցավանի բաժնի ծառայողների համատեղ իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում՝ Հրազդանի բնակիչը պահանջած 1․700․000 դրամը ստանալու պահին բռնվել ու բերման է ենթարկվել գլխավոր վարչություն։ Տղամարդը ներկայացվել է դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվել։ Շորթված գումարը հայտնաբերվել է։ Հանգամանքները պարզվում են։