ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
26.10.2017 18:44
Ընդունելություն ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հոկտեմբերի 26-ին ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանն ընդունեց Հայաստանում Լիտվայի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին։
Արտակարգ և լիազոր դեպանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ներկայացրեց երկու պետությունների սերտ համագործակցությունը։
Քննարկվեցին Հայաստանի և Լիտվայի համագործակցության հեռանկարները՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում։
Հանդիպման ավարտին Էրիկաս Պետրիկասը եղավ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում, ծանոթացավ վերջին նորամուծություններին։
Հանդիպմանը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս։